«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Այն օրը, երբ դատավորն առանց վախենալու սանկցիա կկիրառի օրինազանց վարչապետի վրա, այդ օրը կխոսենք ազատության ու անկախության մասին

Այն օրը, երբ դատավորն առանց վախենալու սանկցիա կկիրառի օրինազանց վարչապետի վրա, այդ օրը կխոսենք ազատության ու անկախության մասին
18.01.2026 | 11:34

Երկրի ազատությունն ու անկախությունը չափվում են նրա դատարանների ազատությամբ և անկախությամբ:

Սա հանրահայտ բանաձև է, և եթե այս բանաձևը կիրառենք Հայաստանի իրականության մեջ, ապա կտեսնենք, թե ինչքանով է Հայաստանն ազատ ու անկախ։

Այն օրը, երբ երկրի բոլոր պաշտոնյաները` ամենավերջին հավաքարարից սկսած մինչև վարչապետ ու նախագահ, կդողան դատարանի անուն լսելիս, այն օրը, երբ դատավորն առանց վախենալու սանկցիա կկիրառի օրինազանց վարչապետի վրա, այդ օրը կխոսենք ազատության ու անկախության մասին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2224

Մեկնաբանություններ